Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:15 24-09-2022

Մենք ԱԺ-ի բակից 2018թ․-ին դատարկ շշեր և տարբեր ներարկիչներ ենք հանել․ Նաիրա Զոհրաբյան

Այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը հրավիրել էր քննարկման՝ թեման՝ ««Չդադարող պատերազմ». ինչպե՞ս եւ ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը»։

Քննարկմանը ելույթով հանդես եկավ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյան և նշեց, որ ինքը զարմանում է, թե ինչպես Փաշինյանը, չունենալով որևէ էներգետիկա, կարողանում է մանիպուլացնել։

«Ես դա համարում եմ ամենազարհուրելի աղանդը, որի դեմ մենք պետք է պայքարենք, ինչպես մեր հոգևորականներն են պայքարում կործանարար աղանդների դեմ»,- ասաց Զորհաբյանը։

Նա հիշեցրեց 2018 թ․-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ պաշարվել էր Ազգային ժողովը։

«Ես հանձնաժողովի նախագահ էի և հիշում եմ՝ երրորդ հարկում էր Մարդու իրավունքների հանձնաժողովը, ինչ-որ նարկոման, հենց այդ բառով էլ կասեմ, որովհետև լուսադեմին մենք ԱԺ-ի բակից հանեցինք դատարկ շշեր՝ գարեջրի, օղու և տարբեր ներարկիչներ թափված էին ԱԺ-ի այգում»,- ասաց Զորհաբյանը։

Նա ասաց, որ այդ նարկոմաններից մեկը կարողացել էր մագլցել երրորդ հարկ և իրեն հազիվ է հաջողվել մազապուրծ փախչել Արա Բաբլոյանի սենյակ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի