copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:06 23-09-2022

Ադրբեջանի քաղհասարակություն կոչվածը ակտիվ հանրային մակարդակում աջակցում է նաև ուկրաինացիներին․ քաղաքագետ

«Իրանում տեղի ունեցող ցույցերը ակնհայտ դրական արձագանք են ստանում ադրբեջանական մամուլում: Նման գործընթացները ողջունում են անգամ Ադրբեջանում որպես ընդդիմադիր գործիչներ դիրքավորված անձինք, որոնց մեջ կան նրանք, ում ժամանակին տեղի ռեժիմը կալանավորել էր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Դերզյանը։

«Ադրբեջանի քաղհասարակություն կոչվածը ակտիվ հանրային մակարդակում աջակցում է նաև ուկրաինացիներին: Այստեղ կա թերևս որոշակի կոնսենսուս իշխանամետ և ընդդիմադիր գործիչների մեջ: Առավել մեծ աջակցություն բնականաբար դժվար է պատկերացնել, քանի որ անգամ տեղի ընդդիմադիրները իրենց հարցազրույցներում խոսում են այն մասին, որ իրենց հասարակության որոշ մասը հարցին նայում է կենցաղային մակարդակով, քանի որ վախենում է ՌԴ-ի թուլացումից՝ ելնելով իրենց երկիր եկող տրանսֆերտներով:

Օրեր առաջ որոշ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել էր տեղեկություն իբրև հայկական կողմը ամսվա վերջ պատրաստվում է հարձակման: Բնական է, որ թշնամին իր ցանկացած ոտնձգությունից առաջ փորձում է մեղքը քցել մեր վրա: Այստեղ նաև առկա է մեկ այլ գործոն: Մի շարք ընդդիմադիրներ մեղադրում են տեղի իշխանություններին այս ամսվա գործողությունների մեջ: Տեղի արևմտամետ գործիչները նշում են, որ նոյեմբերի 9-ից հետո իրենք պետք է գնային խաղաղության, այնինչ այժմ, իրենց պնդմամբ ՌԴ-ի օգնությամբ գնում են նոր ապակայունացման:

Այս վերջին գործողությունները ծանր դրության մեջ են դրել Ալիևին: Մի կողմից առկա է հստակ քննադատություն արտաքին դաշտում, մյուս կողմից արդեն լուրջ խմորումներ են իրենց ներքին դաշտում: Եթե երկու ամիս առաջ տեղի ընդդիմադիրները խոսում էին այն մասին, որ Ալիևին կարող են մեղադրել կոռուպցիայի, մենաշնորհների, երկիր ադրբեջանցի քաղաքացիներին ներս չթողնելու, սպանություններ թե Ադրբեջանում և թե դրանից դուրս կատարելու և այլ մեղքերի մեջ, բացի արտաքին քաղաքականությունից, որում տեղի գործող իշխանությունները իրենց պնդմամբ լվացել են հասարակության գլուխը, ապա այս իրավիճակում բացատրություն գտնելը շատ դժվար է: Հատկանշական է, որ որոշ գործիչներ անգամ համարձակություն ունեցան պնդելու, որ Ադրբեջանը ներխուժել է ԻՐԵՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ տարածք:

Այս ամենը թերևս տեղի իշխանությունները ադրբեջանական տարբեր տեղեկատվական կրիչներով փորձում են մեղմել հակահայկական քարոզչությամբ, որի մեջ գերակշռում են ատելությունը, առավելապաշտությունը և հայատյացությունը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից