Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:29 23-09-2022

Զարեհ Սինանյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահի հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին, հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

«Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, որոնք հատկապես առնչվում են Ֆրանսիայում հայկական կրթությանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, տնտեսական համագործակցությանը, ուղեղային կենտրոնի ստեղծմանը և այլն»,- նշել է Դանիել Քյուրքջյանը:

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ֆրանսահայերի խորհրդի պետականամետ գործունեությունը:

«Ինչպես գիտեք, հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկայանա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին կմասնակցեն 40-ից ավելի երկրներից ժամանած սփյուռքահայեր, և կքննարկվեն համահայկական հետաքրքրության հարցեր: Ֆրանսահայերի խորհուրդը սիրով հրավիրված է ինչպես մասնակից, այնպես էլ բանախոս հանդես գալու նպատակով»,- ընդգծել է Զարեհ Սինանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ ուղղություններ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից