Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:49 22-09-2022

Զարեհ Սինանյանն ընդունել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրենին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին: Այս օրերին Երևանում կայանում է «Հայկական սփյուռքի հետազոտության» (The Armenian Diaspora Survey) շնորհանդեսը, որը ուսումնասիրել է սփյուռքում առկա հանրային կարծիքը, ինչպես նաև հայկական համայնքներում առկա հարցերն ու մտածելակերպի առանձնահատկությունները: «Ուսումնասիրությունն իրականացվել է 10 երկրի 40 համայնքում 2018-2022 թվականներին՝ ընդգրկելով ավելի քան 13 հազար սփյուռքահայի»,-նշել է Ռազմիկ Փանոսյանը:

Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը անգնահատելի է համարել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի գործունեությունը հայկական սփյուռքի ուսումնասիրության, արևմտահայերենի պահպանման, հայկական կրթության զարգացման, կրթաթոշակների տրամադրման և այլ ուղղություններով:

«ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում արևմտահայերենի պահպանությանը հատուկ ուշադրություն է հատկացվել: Մենք լիահույս ենք, որ Հայաստանում արևմտահայերենի ուսուցման և դասավանդման գործուն քայլեր կձեռնարկվեն: Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի փորձը, մասնավորապես մանուկներին արևմտահայերեն ուսուցանելու և ուսուցիչներին վերապատրաստելու մասով, իրապես շատ կարևոր է այս ճանապարհին»:

Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ Ռազմիկ Փանոսյանին սիրով հրավիրել է որպես բանախոս մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի պահպանման և զարգացման որոշ գործնական քայլեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան