copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:02 21-09-2022

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը

Սեպտեմբերի 20-ին, Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը, որին մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել հանուն ժողովրդավարության:

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Հայաստանում լայն թափով իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ, ապահովվում է օրենքի գերակայությունը, պաշտպանվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, և կառավարության առաջնահերթություններից է անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ամենատարբեր միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանը շարունակաբար բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության, տնտեսական ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներում` այսպիսով առավել գրավիչ դառնալով արտաքին աշխարհի համար:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են և կոչ արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը