copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:07 20-09-2022

Գերեզմանատներից գողություն անող 49-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Օգոստոսի 4-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի գերեզմանատնից գողացել են ազգականների գերեզմանոցի զարդանախշերը: Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի հարակից գերեզմանատնից գողացել են նշված գերեզմանոցի ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Դավիթ Բեկի փողոցի 49-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:Նա խոստովանել է, որ գողություններ է արել նաև այլ գերեզմանատներից:

49-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո