copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:11 16-09-2022

ԱԻ նախարարը Վայոց ձորում այցելել է հրետակոծությունից վնասված Ջերմուկի հրշեջ- փրկարարական ջոկատ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Վայոց Ձորի մարզ: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, գերատեսչության ղեկավարն այցելել է ՓԾ ՄՓՎ Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատ, որի շենքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով վնասվել էր: Մասնավորապես, կոտրվել էին շինության պատուհանների ապակիները և տուժել հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Նախարար Փամբուխչյանը տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Գերատեսչության ղեկավարն այցելել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության և մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից ձևավորված՝ մարտական հերթապահություն իրականացնող, խմբերի տեղակայման վայրեր: Նա զրուցել է անձնակազմի հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել անփորձանք ծառայություն:

Նույն օրը Ջերմուկ քաղաքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպում է անցկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ