Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:17 15-09-2022

Կարի՛ն Տոնոյան, եթե ամուսին ունեք, թող ինձ հետ ժամադրվի․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ի մոտ տեսանք պահեստազորի համար նախատեսված մարդկային ռեսուրս, մեր փորձագետը՝ Արծրուն Հովհանիսյանը, գտնվում է սահմանի մոտ և գրառում էր արել՝ ես գտնվում եմ 200 կմ հեռավորության վրա, եթե մարդ կա եկեք։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Հիմա բոլորը մեր հասցեներն են ման գալիս։ Տիկին Կարին Տոնոյանը զինվորական համազգեստը հագին իրեն թույլ է տալիս մեզ պիտակավորել և իմ ընտանիքին է կպել, տիկի՛ն Տոնոյան, ասեմ Ձեզ՝ իմ զավակի փեշերը գտնվել են Արցախի Հանրապետությունում, եթե ուզում եք տեսնեք, գնացեք Արցախ հարցրեք իմ զավակը ինչով է զբաղված եղել 44-օրյա պատերազմում։ Եթե իմ հասցեն եք ուզում, Դուք մի՛ պահանջեք, եթե ամուսին ունեք, Ձեր ամուսինը թող ինձ հետ ժամադրվի, եթե իմ հասցեն եք ուզում իմ հասցեն գտնվում է 200 կմ հեռավորության վրա և յուրաքանչյուրիս հասցեն այնտեղ պետք է լինի»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
10:30 Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների թիրախների ցանկի թարմացման մասին