Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:35 15-09-2022

ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքի վրա

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սոթքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարող տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է:

«Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվության ձեռքբերման իրավունքը ոտնահարելու այս փորձին, որն ուղղված է խոչընդոտելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»,- գրել է Հունանյանը:

Հիշեցնենք, որ հակառակորդը սեպտեմբերի 14-ին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, որտեղ այդ պահին իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում հայ և արտասահմանցի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ