copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:19 13-09-2022

ԱԺ բուֆետը՝ կռվախնձոր․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ամառային արձակուրդների շրջանում ԱԺ բուֆետում ԱԺ բյուջեի հաշվին վերանորոգման աշխատանքներ են իրականացրել: Թե որքան գումար են հատկացրել, խորհրդարանից գրավոր հարցում պահանջեցին։ Չնայած վաղուց արդեն բուֆետը հիմնովին նորոգել են, սակայն այն չի վերաբացվել: Բուֆետի աշխատակազմը, նիստերը լուսաբանող լրատվամիջոցները ստիպված են երկար ճանապարհ անցնել` սնվելու համար, քանի որ արդեն ամիսներ շարունակ այն աշխատում է առաջին հարկի փոքր սրահում՝ դահլիճից բավական հեռու: ՔՊ-ական իշխանությունները նախատեսում էին այդ սրահը լրագրողների համար աշխատասենյակ դարձնել, թույլ չտալ, որ լրագրողները խորհրդարանի մուտքից վերեւ բարձրանան, այլ այդ սենյակից մոնիտորներով հետեւեն նիստերին։

Որոշ տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարությունը ցանկանում է փոխել բուֆետն աշխատեցնող «Ազգային սնունդ» ընկերությանը, որի տնօրենն Էդիկ Գրիգորյանն է: Խոսվում է, որ դրա վրա աչք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խազրադյանը, սակայն խորհրդարանից ասացին, որ այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկացանք, որ հավակնորդն Ալեն Սիմոնյանի օգնականն է։ Ընդհանրապես, բոլոր ԱԺ նախագահների ժամանակ խորհրդարանի բուֆետը կռվախնձոր է եղել տարբեր ընկերությունների միջեւ: ԱԺ խոսնակներից ամեն մեկը փորձել է իր մտերիմին հանձնել բուֆետի կառավարումը, ինչը բավականին եկամտաբեր բիզնես է համարվում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին