copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:03 10-09-2022

Իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատվելու հանգամանքը. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը տեւական ժամանակ ուսումնասիրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթղթերն ու գործընթացը: Մեր տեղեկություններով՝ այս քայլին իրավապահ համակարգը գնացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս տարվա ապրիլին Ազատության հրապարակում նստացույց էր անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամիսներ շարունակ իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատման բոլոր փաստաթղթերն ու եկել այն համոզման, որ Արթուր Վանեցյանի որդին օրինական ճանապարհով է ազատվել ծառայությունից, այդ գործընթացում անօրինական որեւէ բան չկա:
Ասել է թե՝ նախաքննական մարմինները նյութեր են փնտրել, որպեսզի մեղադրանք առաջադրեն եւ պատժեն Վանեցյանին, բայց այդ դրվագով չեն հաջողել: Հանուն արդարության՝ նշենք, որ Վանեցյանի՝ բանակում ծառայություն չանցած որդին հոր հետ կամավորական հիմունքներով Արցախ էր մեկնել 44-օրյա պատերազմի օրերին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ