copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:30 10-09-2022

Մանվել Փարամազյանին «կփրկի» 50+1-ը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քաջարանի գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը սեպտեմբերի 25-ին ընդառաջ ակտիվ քարոզարշավ է իրականացնում։ Շրջում է գրեթե բակեբակ, զրուցում բոլորի հետ։ Բանն այն է, որ նա խնդիր ունի 50+1 ստանալու։ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով՝ եթե ընտրություններից 20 օր անց համայնքում ղեկավար չի նշանակվում, ապա վարչապետին արդեն իրավասություն է վերապահված համայնքապետի ԺՊ նշանակել։

Օրենքի այս փոփոխությունն արեցին հատուկ Վանաձորի համար, որ բանտում պատանդ վերցված Մամիկոն Ասլանյանի փոխարեն կրիմինալի ներկայացուցիչ Ակային նշանակեն, բայց այսուհետ այն տարածվելու է նաեւ մյուս բոլոր համայնքների վրա․ որտեղ ՔՊ-ն իշխանությունն ընտրություններով չկարողանա վերցնել, եւ որեւէ ուժ 50+1 ձայներ չստանա, այս եղանակով տապալեն համայնքապետի ընտրությունները, 20 օր ձգեն, եւ Փաշինյանի հրամանագրով հերթական «Ական» նշանակվի ԺՊ։ Այնպես որ, եթե Փարամազյանը 50+1 չհավաքի Քաջարանում, փոքր է հավանականությունը, որ Արամ Սարգսյանի կուսակցության ցուցակով առաջադրված նախկին համայնքապետ Վարդան Գեւորգյանը կոալիցիա կկազմի նրա հետ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում