copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 16-07-2022

Տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի դստեր հարսանիքը․ ովքեր են եղել հյուրերը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Անցած շաբաթ տեղի է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը։ Փեսացուն Արմավիրից է, շարքային, անհայտ ընտանիքի որդի։ Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Էջմիածնի նորաբաց «Դվին» ռեստորանում։ Մասնակցել են բազմաթիվ ՀՀԿ-ականներ՝ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, ՀՀԿ տիկնայք, ինչպես նաեւ՝ պաշտոնաթող գեներալներ, որոնց թվում՝ Մուրազ Սարուխանիչ Սարգսյանը։ Հարսանիքին ներկա են եղել նաեւ բազմաթիվ հադրութցիներ, քանի որ Մանվել Գրիգորյանն արցախյան առաջին ազատամարտին ղեկավարել է Հադրութի պաշտպանական մարտերը եւ կենդանության ժամանակ դարձել հադրութցիների կուռքը։

Հարսանիքի հյուրերից են եղել նաեւ «Երկրապահի» անդամներ, իսկ քավորը եղել է Կենտրոնի ԵԿՄ կառույցի նախկին ղեկավար Սերգեյ Գասպարյանը։ Հարսանիքն աչքի է ընկել բազում հուզիչ դրվագներով․ հիշել են գեներալին, կենացներ ասել, իսկ ամենահուզիչը եղել է այն պահը, երբ եկեղեցում պսակադրությունից հետո դուստրը ցանկություն է հայտնել հարսանեկան զգեստով այցելել հայրիկի շիրմին։ Նրան ուղեկցել են ներկա գտնված բոլոր հյուրերը։ Հարսանիքը վարել է Ավետ Բարսեղյանը»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում