copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:52 09-09-2022

Վարդաբլուրի մանկապարտեզը վերածվել է ՔՊ նախընտրական շտաբի

Վարդաբլուրի մանկապարտեզի պաշտոնական կայքէջում այսօր գրառում է արվել, որ տեղի է ունեցել Վարդաբլուրի մանկապարտեզի ծնողական ժողովը։

«Տիկին Մարինե Գրիգորյանը ծնողներին ներկայացավ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու։ Նա ներկայացրեց պարոն Խ Վարդանյանի մանկապարտեզի համար կատարած աշխատանքները, ինչպես նաև համայնքում կատարած աշխատանքները։ Տիկին Գրիգորյանը ներկայացրեց իր կենսագրական տվյալները մանկավարժության բնագավառում։

Սիրելի համագյուղացիներ, ծնողներ, առաջիկա ընտրություններին ձեր ձայնը տվեք ՔՊ կուսակցության ավագանու թեկնածու տիկին Մարինե Գրիգորյանին», գրված է հայտարարության մեջ։

Փաստորեն, ի՞նչ է սա, եթե ոչ վարչական ռեսուրսի չարաշահում և հանրային ռեսուրսների օգտագործում՝ անձնական նպատակներով։

Ի դեպ, համայնքային կառույցի պաշտոնական էջը ծառայում է քարոզչական նպատակներով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից