copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:55 09-09-2022

Արմավիր համայնքի ղեկավարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

«Հանդիպման ընթացքում կարևորեցի Ճապոնիայի դեսպանի այցը Արմավիր քաղաք, շնորհակալություն հայտնեցի Ճապոնիայի կառավարությանը դրամաշնորհային ծրագրով Արմավիր համայնքում աղբի տեսակավորման ծրագիր իրականացնելու և համայնքին ավելի քան 80.000 եվրո արժողությամբ աղբարկղեր տրամադրելու համար:

Դեսպան Մասանորին իր խոսքում կարևորեց հայ-ճապոնական համագործակցությունը նաև համայնքային մակարդակում` մասնավորապես Արմավիր քաղաքի և Ճապոնիայի հնարավոր քաղաքի միջև համագործակցության ֆորմատով:

Այնուհետև դեսպանի հետ մասնակցեցի Արմավիր քաղաքի Մշակույթի տանը կազմակերպված տոնական միջոցառմանը` նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը