copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:43 09-09-2022

Անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» Վայոց ձորի մարզի դպրոցականների և մեծահասակների խճուղավազքի սիրողական մրցաշարը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» Վայոց ձորի մարզի դպրոցականների և մեծահասակների խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին մասնակցում էին 14-ից 63 տարեկան ավելի քան 97 մասնակից մարզի տարբեր համայնքներից։ Այս մասին տեղեկացնում են մարզպետարանից:

Տարիքային երեք փուլերով անցկացվող մրցաշարում հաղթող ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրերով և հնարավորություն ստացան մասնակցել սեպտեմբերի 20-ին ՀՀ Արմավիրի մարզում սպասվող հանրապետական փուլին։

ՀՀ Վայոց ձորի մարզում հաղթող են ճանաչվել՝

1-ին տարիքային խումբ՝ դպրոցականների համար (տղաներ)`
1. Տարոն Սարգսյան, Գլաձորի միջնակարգ դպրոց
2. Տարոն Կարապետյան, Արենիի միջնակարգ դպրոց
3. Վաչագան Գասպարյան, Արենիի միջնակարգ դպրոց

Աղջիկներ`
1. Էլեն Ալոյան, Գետափի միջնակարգ դպրոց
2. Եվա Բաղդասարյան, Ազատեկի միջնակարգ դպրոց
3. Էլեն Մելքոնյան, Ազատեկի միջնակարգ դպրոց

2-րդ տարիքային խումբ՝ (18-41 տարեկան)՝

1. Արկադի Հարությունյան, Ազատեկ բնակավայր
2. Ալիկ Օհանյան ք․ Եղեգնաձոր
3. Հենրիկ Կարապետյան, Արենի բնակավայր

3-րդ տարիքային խումբ (41 տարեկան և բարձր)`

1. Գևորգ Գևորգյան, ք․ Վայք
2․ Ռոբերտ Ավագյան, Գետափ բնակավայր
3․ Արսեն Շահինյան, Աղավնաձոր բնակավայր

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից