copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:31 09-09-2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:

Կողմերը քննարկել են Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության օրակարգն ու զարգացման ուղիները: Ընդգծվել է, որ IRI-ի հետ Ազգային ժողովի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ ամենատարբեր ոլորտներում, կլոր-սեղաններ, լսումներ:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Սթիվեն Նիքսն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել իրենց կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները՝ ուղղված դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին: Նա ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել իրենց կազմակերպության կողմից վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում արված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերել են օրենսդիր, գործադիր և իշխանության այլ ճյուղերին:

Հանդիպման ավարտին Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կարևորվել է մարզերի և օրենսդրի գործունեության ոլորտներին քաղհասարակության ներգրավվածության նպաստումը:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը