copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:26 09-09-2022

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ««Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով նամականիշի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարզահամերգային համալիրում մասնակցել է «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով նամականիշի մարման արարողությանը:
Նամականիշի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի լոգոտիպը, գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը, իսկ ներքևի մասում տեղադրված է «ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Մարումն իրականացրել են Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, պրոֆեսոր, STARMUS VI փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Արայիկ Հարությունյանը նախ բոլորին շնորհավորել է STARMUS VI փառատոնի կայացման առիթով և նշել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում STARMUS-ը Հայաստանում դարձել է հանրային կյանքի ամենակարևոր բաղադրիչը: «Այսօր շատերն են խոսում փառատոնի մասին, և մենք շատ ուրախ ենք, որ փառատոնը Հայաստանում գիտության զարգացման, արվեստի խրախուսման կարևոր գրավականներից մեկը դարձավ վերջին շաբաթվա ընթացքում: Կարծում եմ՝ մենք դեռ շատ երկար ժամանակ կզգանք STARMUS-ի բերած արդյունքները: Ես բազմիցս նշել եմ, որ նամականիշը պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Այսօր մարելով և շրջանառության մեջ դնելով այս նամականիշը՝ մենք նշանավորում ենք STARMUS VI փառատոնի կարևորությունը Հայաստանում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը