Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:23 05-09-2022

Արցախից Ֆրանսիա մեկնած պատվիրակությունը հանդիպել է Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի հետ

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է Արցախի պատվիրակությանը, որի կազմում էին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Անահիտ Հակոբյանը ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներն ու պատերազմի հետևանքով առաջացած կրթամշակութային խնդիրները։ Արցախի ԿԳՄՍ նախարարը Լորան Վոքիեին է նվիրել Ամարասի վանքի պատկերով խորհրդանշական նվեր։

Հանդիպումից հետո Արցախի պատվիրակության համար շրջայց է կազմակերպվել Լիոնի «Թումո» կենտրոնում, որին հաջորդել է Արցախի պետական կամերային նվագախմբի համերգը։ Այն կազմակերպվել է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, նվիրված է եղել Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին։

Համերգի ավարտին Լորան Վոքիեն իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ Արցախի կամերային նվագախումբը հիացրել է հանդիսատեսին։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել