copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:47 05-09-2022

Արցախի իշխանությունները որևէ բնակավայր «հանձնելու» մասին բանակցություններ չեն տանում. Տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, ինչպես նաև անօգնականության, անելանելիության, ճնշված լինելու զգացողություններ առաջացնելու և Հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նենգ նպատակով։

«Արցախի իշխանությունները Իվանյան համայնքի ու մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի, և, առհասարակ, Արցախի Հանրապետության որևէ այլ բնակավայրի «հանձնելու» մասին որևէ բանակցություններ չեն տանում։ Ընդհակառակը՝ նրանք օրուգիշեր աշխատում են այս և մյուս բոլոր համայնքների բնակիչների կենսագործունեության բարելավման նպատակով երկարաժամկետ և հիմնարար լուծումներ մշակելու ու կյանքի կոչելու ուղղությամբ։

Հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ և ցանկացած այլ բնույթի ապատեղեկատվություն տարածելուց, քանի որ դրանով նպաստում եք թշնամու ծրագրերի իրականացմանը»,- ասված է՝ հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել