Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:07 03-09-2022

Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ, որից շեղվելու իրավունք չունենք․ Արցախի թեմի առաջնորդ

Սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցավ մեծ միջոցառում, որին մասնակցում էին բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից։

Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով իր ելույթն սկսեց աղոթքով։

««Արդարությունը բարձրացնում է ազգին, բայց մեղքը ժողովուրդներ է կործանում»․ Աստվածաշնչի «Առակաց գրքից» հետևյալ տողերն է գալիս մեր մտքին, երբ Արցախի անկախության վերականգնման արժևորման համազգային այս համախմբման պահին սկսում ենք մտորել մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Անկախութույնը աստվածային շնորհ է, որը ամենաառաջնային և կենսական պահանջն է՝ ազգի ազատ, արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելու համար։ Կատարյալ աշխարհում իրավունքն է ուժի աղբյուրը, բայց ցավոք, աշխարհը վաղուց է կորցրել իր կատարելությունը, և այսօր ուժն է ծնում իրավունք, ուստի մենք ստիպված ենք ուժով պաշտպանել մեր աստվածատուր իրավունքները ու ազատության պարգևը։ Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ, և մենք ազգովի դարձել ենք այդ խաչի կրողները՝ այն դարձնելով մեզ համար անխորտակելի հզոր զենք, և այդ ճանապարհից շեղվելու իրավունք չունենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը