copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:50 03-09-2022

100 հազարից 200 հազար դրամի չափով. ով որքան կտուգանվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Աղբահանության ու սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ մեծ տուգանքներ են նշանակվելու: Մասնավորապես, գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելու դեպքում աղբավայրը շահագործող ընկերությունը կտուգանվի 100 հազար դրամից 200 հազար դրամի չափով:

Պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատությունների, սպանդանոցների ու այլ տեսակի կենսաբանական աղբի դեպքում, ինչպես նաեւ այն պարագայում, երբ հեղուկ գազն առանց հատուկ տարաների մեջ պահեստավորելու աղբավայր կնետվի, ֆիզիկական անձը՝ 10.000-20.000, իրավաբանական անձը 80.000-100.000 դրամի չափով կտուգանվի։
Նշենք, որ համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում բժշկական թափոններ, մարտկոցներ ու կուտակիչներ, ինչպես նաեւ 1 խմ եւ ավելի ծավալով այրվող, շիկացած կամ տաք աղբ, ձյուն ու սառույց թափելու դեպքում ֆիզիկական անձինք 5000-10.000 դրամով կտուգանվեն, իրավաբական անձինք՝ 20.000-30.000 հազար դրամով:

Նույն չափով տուգանք կարող է կիրառվել նաեւ ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնց՝ աղբանոցներում թափած աղբը կարող է վնաս հասցնել աղբահանության աշխատանքներ իրականացնող անձանց կյանքին եւ առողջությանը:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից