copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:30 03-09-2022

«Հիասթափությունը Նիկոլ Փաշինյանից մեծ վտանգ է»․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ միանգամից երկու հանրահավաք էր ընթանում, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Երեւանում։ Ճիշտ է՝ մարդկանց բազմությունը մեծ չէր, մանավանդ՝ Երեւանում։ Բայց դա միանգամայն հասկանալի է․ մարդիկ հոգնել են, հույս չունեն, որ այս պայքարն արդյունք կտա։ Թեեւ անգամ անզեն աչքով նկատելի է, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

Ընդդիմությունը կարծում է, որ պայքարից հիասթափվելու իրավունք չունեն։ Ինչպես ձեւակերպեց Հայկ Մամիջանյանը՝ «հիասթափությունը Նիկոլ Փաշինյանից մեծ վտանգ է»։ Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց․ «Մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդին, Արցախը միայնակ թողնելու, պարտավոր ենք մեր պայքարի հաղթական ոգով Արցախի ժողովրդի կողքին կանգնել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը