Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:43 01-09-2022

Ես այդպիսի բան չէի անի․ երկարամյա ռեկտորը՝ Փաշինյանի ծրագրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կրկին պարապ է մնացել և որոշել է էլի բուհերի «ջանին» ընկնել։

Այսօր կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը, խոսելով այս տարվա ընդունելության խայտառակ արդյունքների մասին, ասել է, թե պետք է պետական բուհերը կրճատվեն՝ հասցվելով 8-ի, և տեղափոխվեն Երևանից Աշտարակ։

Փաստորեn, կրթական համակարգը ավելի գրավիչ, ուսանողակենտրոն դարձնելու փոխարեն կառավարության ղեկավարը որոշել է դրանք կրճատել ու հանել իրենց պատմական շենքերից։ Փաշինյանը, թերևս, առաջնորդվում էր այն նույն տրամաբանությամբ, որով փակվեց Մարալիկի ծննդատունը, թե քիչ երեխաներ են ծնվում ու ծննդատուն պետք չէ։

Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ։

Պարոն Թոքմաջյանն ասաց, որ իր իմացած բուհերում ընդլայնվելու դեպքում են կամպուսներ՝ ակադեմիական քաղաքներ կառուցվում․ «Իմ իմացած բուհերում, օրինակ՝ Մոսկվայի բուհերում և այլն, երբ բուհերը ընդլայնվում են, քաղաքից տեղափոխվում են, կամպուսները շատ հայտնի բաներ են, բայց իրենց հիմնական շենքերը քաղաքում մնում են։ Այսինքն՝ դրանց գումարած, այլ ոչ դրանց փոխարեն»,- ասաց երկարամյա ռեկտորը։

Թոքմաջյանի խոսքով՝ բուհերի շենքերը պետք է իրենց մնա, նրանք պետք է շարունակեն մայրաքաղաքում մնալ, և դա չի խանգարում մարզերում կամպուսներ կառուցելուն․ «Պետք է այն, ինչ բուհերն ունեն, մնա իրենց, դրան գումարած լրացուցիչ կամպուսներ ստեղծել, և ինչո՞ւ միայն Աշտարակում․ տարբեր մասնագիտություններով կարելի է տարբեր տեղերում կառուցել, օրինակ՝ պատմության գծով կարող է Գորիսի հատվածում լինել, գյուղատնտեսության գծով կարող է լինել, օրինակ, Կոտայքի մարզում և այլն։

Ընդհանրապես միշտ պետք է պատրաստ լինել, որ հասարակության մեջ, դա բոլոր երկրներում է եղել, նույնիսկ շատ զարգացած երկրներում, կա հակաինտելեկտուալիզմի սինդրոմ, բոլորը պետք է գիտակցեն, որ կրթության և գիտության վրա արված հետևողական ներդրումները, և աջակցությունը ոչ միայն պետության, այլև հասարակության և մեր դեպքում՝ նաև սփյուռքի կողմից, միայն այդ դեպքում Հայաստանի համար կարող է ապահովվել արժանապատիվ ապագա»։

Թոքմաջյանին հարցրինք նաև, թե իրագործվելու դեպքում ինչ ազդեցություն է ունենալու այս ծրագիրը առանց այդ էլ խարխլված բուհական համակարգի վրա։ Մի շարք բուհերի նախկին ռեկտորը պատասխանեց․ «Բուհական համակարգը խարխլված է ոչ միայն այդ պատճառով, այնտեղ շատ ցենզեր են իջեցված տարբեր ձևերի։ Մենք հիմնականում շատ երկար ժամանակ չհասկացանք, որ ստուգում ենք մուտքը, բայց պետք է ստուգել ելքը։

Երկորդը՝ պետք է հրապուրիչ լինի կրթությամբ և գիտությամբ զբաղվելը։ Կրթությունը պետք է լինի ներդրում՝ հետագայում անհատի բարեկեցիկ կյանքի համար, պետության համար որպես զարգացման երաշխիք, և այս տեսակետից, ես կարծում եմ, մենք, միշտ պատերազմող երկիր լինելով, անընդհատ կրթության և գիտության վրա շատ ժամանակ չենք կարողացել ծախսել, և սա, իհարկե, արդեն իսկ իր հետևանքները թողել է, և ես կարծում եմ, որ ժամանակն է արմատական բարեփոխումներ անել կրթական և գիտական գործընթացների կառավարման բարելավման ուղղությամբ։ Պետք է հրապուրիչ լինի կրթությամբ ու գիտությամբ զբաղվելը, այլապես կրթություն կստանան և կգնան դուրս, եթե այստեղ հրապուրիչ չէ աշխատանքը։

Օրինակ՝ եթե մարդը ծանր աշխատանքի է գնում և ստանում է 10 անգամ պակաս աշխատավարձ, քան բանկում աշխատողը, ապա պարզ է, որ նա չի ձգտելու գնալ այդտեղ։ Այսինքն՝ սա կոմպլեքս խնդիր է։ Օրինակ՝ ԽՍՀՄ-ի ժամանակ ամբիոնի վարիչը ավելի բարձր պաշտոն էր համարվում, քան նախարարը։ Շատ ամբիոնի վարիչների նախարարի պաշտոն էին առաջարկում, և շատերը հրաժարվում էին, որովհետև կար ակադեմիական ազատություն, ստեղծագործական աշխատանքի հնարավորություն և այլն։ Ընդհանրապես միջազգայնացում պետք է լինի։ Ես կարծում եմ, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ ուսումնառության վճարման համակարգից սկսած, վերջացրած բուհերի կառավարման խնդիրներով, օրենսդրությունով։ Այսինքն՝ կոմպլեքս խնդիրներ են, միանշանակ մի պատասխան տալ հնարավոր չէ»։

Թոքմաջյանին հարցրինք նաև, թե Փաշինյանի այս ծրագիրը կարելի՞ է բուհական համակարգի բարեփոխում անվանել․ «Ես այդպիսի բան չէի անի։ Ես կթողնեի նույնը և կստեղծեի կամպուսներ մարզերում, ինչը և մարզերը կզարգացներ, և բուհերը պետք է տեղերում մնան, թեկուզ փոքր քանակով, փոքր ադմինիստրացիայով, բայց դրանք պատմություն են, այդ պատմությունը ջնջել չի կարելի»,- պատասխանեց Հովհաննես Թոքմաջյանը։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին