copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:01 01-09-2022

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում

Երևանյան բակերում այս օրերին լայն թափով ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ ու կանաչապատ միջավայր ապահովել բնակիչների համար: Ծրագրերի ընթացքին աշխատանքային այցերի շրջանակում ծանոթանում է Երևանի քաղաքապետը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Սարգսյանն այս անգամ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում էր:

Աջափնյակի խիտ բնակեցված 16-րդ թաղամասի առաջին շղթան ամբողջությամբ բարեկարգվում է: Այս պահին ընթացքի մեջ են կանաչապատման աշխատանքները: Համայնքի նախաձեռնած ծրագրի շրջանակում թաղամասում բնակիչների հանգստի համար ապահովվել են լիարժեք պայմաններ:

Ոռոգման նոր համակարգ կանցկացվի նաև 16-րդ թաղամասի երկրորդ շղթայում: Այն հնարավորություն կտա կանաչապատման ծավալուն աշխատանքներ տանել բակային տարածքում:

16-րդ թաղամասի ֆուտբոլի խաղադաշտը ևս կբարեկարգվի: Առաջարկը փոքրիկ ֆուտբոլասերներինն էր, որոնք քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին անձամբ ներկայացրեցին պայմանները:

Դավթաշեն վարչական շրջանում ծանոթանալով կենտրոնական այգու պայմաններին՝ Երևանի քաղաքապետը հանձնարարեց հանգստի այս գոտին ևս ներառել բարեկարգման ծրագրերում:

Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում առանձնակի է կարևորված գրունտային ճանապարհների նորոգումը: Հողային պաստառով այս փողոցները ոչ միայն դառնում են լիարժեք երթևեկելի, այլև կարևոր դերակատարում են ունենում երթևեկության բեռնաթափման համար: Դավթաշենում ևս նմանատիպ մեկ ճանապարհ է կառուցվում:
Լայն թափով իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ նախանշվում և նախագծվում են նոր ծրագրեր: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է գործնական ընթացք տալ դիտարկվող նախագծերին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը