copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:37 31-08-2022

Գյումրին հերթական անգամ կնշի Քաղաքի օրը

Սեպտեմբերի 2-ին Գյումրին հերթական անգամ կնշի Քաղաքի օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս տարի Քաղաքի օր միջոցառմանը զուգահեռ կանցկացվի «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունը:

Ժամը 11։00-19։00-ն քաղաքի պատմական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում, կանցկացվի «Գյումրի՝ վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառը: Ժամը 12։00-ից սկսած մինչև 19։00-ն գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասում են Թատերական հրապարակում՝ համերգային ծրագրով կներկայանան քաղաքի մանկական ու երիտասարդական խմբերը: Ժամը 12։00-ին «Հյուր՝ Վարպետին»․ իր հյուրընկալ հարկի տակ բոլորին կընդունի Ավ․ Իսահակյանի հուշատուն-թանգարանը:12։30-ից սկսած նույն խորագրով միջոցառում կանցկացվի Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում: Գյումրու Աբովյան փողոցում ժամը 13։00-ին կկազմակերպվի «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառ:13։30-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում «Գյումրի եւ անդին․․․» խորագրով կբացվի գեղագետ, արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների ցուցահանդեսը:Եվս մեկ ցուցահանդեսի պետք է սպասել ժամը 14։00-ին՝ Գյումրու համայնքային ցուցասրահում։ Ժամը 15։00-ին Հայորդյաց տան դահլիճում Գյումրու մանկական փողային նվագախմբին երաժշտական գործիքներ կնվիրաբերվեն Երևանի կողմից: Սեպտեմբերի 2-ին Գյումրու համայնքապատկան թանգարանները կաշխատեն մինչեւ 19։00-ն։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ տոնական օրը կեզրափակվի տոնական համերգով: «Այդ օրվա ամենահետքրքիր մասը լինելու է երեկոյան՝ տոնի ավարտը կազդարարվի շքեղ համերգով՝ Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա»-ն»:

Միջոցառումների անցկացման համար, ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից 8 մլն դրամ է հատկացվել, բայց քաղաքապետը վստահ է՝ տնտեսումներ կլինեն: «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարության շրջանակում նախատեսվող համերգը մայրաքաղաքի նվերն է հանրապետության երկրորդ քաղաքին՝ բեմը, ինչպես նաև համերգի կազմակերպման համար պահանջվող գումարները մայրաքաղաքի բյուջեից են»,-հավելեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ