«Ժողովուրդ» թերթը գրում է․ Եվրոպական շուկա արտահանող հայ գործարարները շարունակում են բախվել մաքսային և վարչարարական խոչընդոտների։ Թերթի փոխանցմամբ՝ սահմանային երկարատև ստուգումները և ձևակերպումները մեծացնում են ծախսերը և հատկապես խնդիրներ են ստեղծում արագ փչացող գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ԿԳՄՍՆ-ում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև նախարարի տեղակալներից մեկը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը փոխնախարար Արաքսյա Սվաջյանի մասին է։ Հրապարակման համաձայն՝ այդ քննարկումները կապված են «Աղբյուր» ճամբարի կազմակերպման շուրջ առաջացած խնդիրների և դրանց առնչությամբ իրականացվող ծառայողական քննության հետ։
«Հրապարակ» թերթը գրում է.
Չնայած Դոնթի բանաձեւով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձեւավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել բոլոր 12 -ի համար էլ։ Բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։
Օրինակ, Բաբկեն Թունյանը, որն անցած ԱԺ-ում ղեկավարում էր տնտեսական հանձնաժողովը, առաջադրվել է ոչ միայն տնտեսականի նախագահի համար, այլեւ՝ ֆինանսավարկային ու բյուջետայինի, որը ղեկավարում էր Ծովինար Վարդանյանը՝ նա էլ է հայտ ներկայացրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը հակված է այս 2 հանձնաժողովներից մեկը տալ ընդդիմությանը։ Երկրորդ «հանձնվելիք» հանձնաժողովը, թերեւս, կլինի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, իսկ երրորդ զիջվողը կլինի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր ժամանակներում ընդդիմության ներկայացուցիչն է ղեկավարել։
«Հրապարակ» թերթը գրում է․ ըստ հրապարակման՝ ընտրություններից առաջ քարոզչական աշխատանքներին ներգրավված որոշ պետական ծառայողներ դժգոհ են, քանի որ, իրենց պնդմամբ, չեն ստացել խոստացված հավելավճարները։ Թերթը նաև նշում է, որ կառավարությունը 5 մլրդ դրամ է հատկացրել ղեկավար կազմերի պարգևավճարների համար՝ պիլոտային ծրագրի շրջանակում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մարզպետների շրջանում դժգոհություն կա այն պատճառով, որ նրանք չեն տեղափոխվի Ազգային ժողով և կշարունակեն պաշտոնավարել մարզերում։ Թերթը նաև նշում է, որ իշխանությունում քննարկվում է մարզպետարանների աստիճանական վերակազմավորումը՝ վարչական համակարգի օպտիմալացման շրջանակում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Գյումրիում քաղաքական անորոշություն է պահպանվում․ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը դեռ չի հայտնել՝ կպահպանի՞ իր պաշտոնը, թե՞ կանցնի Ազգային ժողով։ Թերթի տեղեկություններով՝ այս իրավիճակը լարվածություն է ստեղծել գործընկեր քաղաքական ուժերի միջև, իսկ իշխանությունում քննարկվում են համայնքի կառավարման տարբեր սցենարներ։