copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:30 31-08-2022

Մտորումներ Ուկրաինա այցից հետո. նրա մազաթափ գլխին մնացել են կպած ընդամենը 2 ոջիլ. Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մտորումներ Ուկրաինա այցից հետո
Նորից իմ սիրելի Կիևում էի:
Նորից շրջագայում էի իմ սիրելի Ուկրաինայով:
Ռումինական Isaccea-ից լաստանավով անցնելով ուկրաինական Օրլիվկա, մեքենայով շրջագայել եմ Ուկրաինայով:

Եղել եմ Բելգորոդ-Դնեստրովսկի, Օդեսա, Կիև, Բորոդյանկա, Իրպին, Բուչա, Հոստոմել, Վիննիցա քաղաքներում և Մոգիլյով-Պոդոլսկիյով անցել Մոլդովա տուն վերադառնալու:
Նախ նշեմ, որ ուկրաինացիները մասսայական վերադառնում են հայրենիք: Լաստանավի վրա 40 մեքենա կար: Նույնքան էլ նախորդում, մոտ կրկնակի էլ սպասում էին նավահանգստում, և ավելանում 1,5 ժամ ինտերվալով մեկնող լաստանավերի բարձման ժամին:

Ամեն ինչ կարծես նույնն էր: Բայց սա ինձ ծանոթ Ուկրաինան չէր արդեն: Սա նոր, ուժեղացած, կազմակերպված, միախմբված պետություն էր:
Ամեն բնակավայրի, անկախ նրա չափից, մուտքերին ու ելքերին կահավորված անցակետեր էին:
Շատ էին ծառայող աղջիկները:
Երիտասարդ, գեղեցիկ, ավտոմատն ուսերին կանայք ամենուր էին` սահմանից սկսած: Բոլոր անցակետերում:
Ռազմաճակատում հիմնականում տղամարդիկ են:
Բարեհամբույր են, բայց շատ զուսպ:

Վստահ են, որ ազատագրելու են իրենց երկիրը ագրեսորից:
Որովհետև իրենց երկրի ղեկավարը իրենց Ռադայի ամբիոնից նվնվալով չի ասում
-եկեք պայմանավորվենք, որ ոնց էլ վերջանա պատերազմը, միևնույնա` մենք հաղթած ենք, -որովհետև դավաճաններ չեն բուծում, այլ պայթեցնում են նրանց,
-որովհետև ողջ ազգը լծվել է ագրեսորի դեմ պայքարի, ոչ թե գարաժի դարպասներա սարքում կռվի ժամանակ, կապի օպերատորների միլլիոնավոր դոլլարների գարանտ կանգնում կռվի ամենաթեժ պահին:
-Որովհետև իրեն դեմ խոսացողներին բանտերը չի լցնում:
-Որովհետև մի անգամ ձեռները գրպանում ֆռֆռացող ոստիկան չտեսա:
-Որովհետև ոչ ոք չի հայտարարում, որ անպատրաստ մոբը պետք չի, թող հետ գա, ջահել, գենոֆոնդ զինվորները գնան կռվելու: Այլ մոբին պատրաստում,ու ճակատա ուղարկում...
Դաշտերը մշակված են, ճանապարհները որակյալ: Նույնիսկ տանկերով տրորված Բորոդյանկա-Իրպին-Բուչա-Հոստոմել հատվածում:
Հա, ֆոսֆորի մասին` իրենց գլխին էլ է թափում նույն մատակարարը:
Ու մատով ցույց տալիս Ուկրաինայի կողմը:
Մեր դեպքում` որ ֆոսֆորն ուկրաինական էր:
Իրենց դեպքում` որ դա ուկրաինսցիներն են իրենք իրենց գլխին լցնում
Բունկերի ծեր առնետը ամեն ինչը տանուլ է տվել:
Նրա մազաթափ գլխին մնացել են կպած ընդամենը 2 ոջիլ:
Էս էլ ֆոտոները Տարաս Շեվչենկոյի` բառիս բուն իմաստով «մահապատժի ենթարկված» արձանի կողքին:
# Թե արձանի վրա ինչի՞ էիք կրակում»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից