copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:08 30-08-2022

Ինչու է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը խուսափում ՏԻՄ ընտություններից, գերադասելով պայքարի հանրահավաքային տարբերակը

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ստեղծված դաշինք է եղել, իսկ ՏԻՄ ընտրություններին մասնակցության ձևաչափի տեսանկյունից, այդ թվում՝ մարտավարական, ընտրվել են այլ ձևաչափեր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադառնալով հարցին, թե ինչու սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը միասնական թեկնածու չի առաջադրել համայնքերում։

«Նախորդ ՏԻՄ ընտրություններին մենք ունեցել ենք նաև դաշինքի ցուցակում ընդգրկված թեկնածուներ, մասնավորապես, Առուշ Առուշանյանը, ով կալանավայրից, չնայած իշխանության կողմից աննախադեպ բռնաճնշումներին՝ կարողացել է հաջողության հասնել։ Ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ձևաչափով մասնակցության մասին հարցին, ապա այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Այդ հարցը դեռևս չի քննարկվել»։

Նշենք որ ԿԸՀ-ում սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին մասնակից ուժերը արդեն գրանցվել են։ Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշինի մաս կազմող ՀՅԴ-ն թեկնածուներ է առաջադրել 18 համայնքներից միայն 3-ում՝ Թալինում, Բյուրեղավանում և Սիսիանում, իսկ դաշինքի մաս կազմող երկրորդ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը «Համերաշխություն» կուսակցության հետ համատեղ ստեղծված «Աշխատանք և արդարություն» դաշինքի շրջանակներում թեկնածու է առաջադրել միայն Սիսիանում։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ այնտեղ, որտեղ ընդդիմությունը կարող է մտնել իրական պայքարի մեջ՝ ընդդիմությունը ձեռնպահ է մնում, փոխարենը նախընտրում է հանահավաքներով իշխանության դեմ պայքարը՝ Խամոյանը արձագանքեց, որ դա մեկնաբանության հարց է։

«Կան նաև հակառակ տեսակետն արտահայտողները, ովքեր կարծում են, որ որևէ ձևաչափով այլևս ՏԻՄ ընտրություններում չարժե մասնակցություն ունենալ, բայց դա նույնպես մեկնաբանման հարց է, ըստ նպատակահարմարության դաշինքը կայացնում է իր որոշումները՝ տվյալ իրավիճակում, տվյալ ժամանակահատվածի համար»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը