copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:36 26-08-2022

Անհետ կորածի հարազատները տարածքից մոխիր են վերցրել հուղարկավորության համար

«Անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի ընտանիքի անդամների հետ ամենօրյա շփման մեջ ենք եղել, նրանք նաև եղել են դեպքի վայրում, տեսել են իրավիճակը և ըմբռնումով են մոտեցել այն ամենին ինչ տեղի ունեցավ «Սուրմալու» առևտրի կենտրոնում»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով որոնողական աշխատանքների դադարից մեկ օր առաջ, անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի հարազատները մոտեցել և խնդրել են մոխիր վերցնել․ «Հարազատները խնդրել են տարածքից մոխիր վերցնել, որպեսզի իրականացնեն հուղարկավորություն։ Այդ առումով բավականին ըմբռնումով են մոտեցել իրենց ընտանիքի անդամի մարմինը չգտնելու հանգամանքին»։

Կոստանյանն ասաց, որ առևտրի կենտրոնի այն հատվածում, որտեղ ենթադրաբար գտնվել է Վանիկ Ամիրխանյանը 25 ժամ ինտենսիվ հրդեհ է եղել․ «Փաստացի այն իրավիճակն է, որ ոչինչ չի հայտնաբերվել, գուցե նաև մարմինը ամբողջությամբ մոխրացած լինի։ Այդ հարցերի պատասխանը քննչական կոմիտեն վերջնական ամփոփ կներկայացնի»։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը