copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 23-08-2022

Ընտրություններից առաջ Պապիկյանին կրկին հետողորմյա են արել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխանությունները Տավրոս Սափեյանի հաղթանակի համար գործի են դնում հնարավոր եւ անհնար բոլոր միջոցները։

Գրել էինք, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո Թալինը մեկ անգամ էլ է խոշորացվելու: Մի քանի խոշոր համայնքներ Թալինին միացնելու նպատակը մեկն է՝ այդ համայնքների բնակիչների քվեն կորզելը` հօգուտ իշխանական թեկնածուի: Խոսքն Արագածավան, Արտենի, եւս 3 համայնքի մասին է։ Պարզվում է՝ ամիսներ առաջ Արագածավանի 20-ամյա համայնքապետ Անդրանիկ Պապիկյանին պարտադրել են դիմում գրել, հեռանալ, նրա փոխարեն Սափեյանի մտերիմին՝ ոմն Արթուր Հովսեփյանի նշանակել են ԺՊ։

Պապիկյանը ճնշումների ներքո դիմում է գրել, մեկ օր անց գնացել` հետ է վերցրել դիմումը, սակայն ՔՊ-ն դատարանով կասեցրել է նրա գործունեությունը։ Իսկ ընտրություններից առաջ Պապիկյանին կրկին հետողորմյա են արել, որ Սափեյանի համար գյուղից ձայներ ապահովի եւ եղբորորդուն՝ Աղաջան Պապիկյանին, ընդգրկել են ՔՊ ցուցակ, իսկ Արթուր Հովսեփյանին էլ ցուցակի երկրորդ համար են գրել, որ երկու ֆրոնտով Արագածավանից ձայն հավաքեն։ Նշենք, որ Թալինում հինգ ուժ է հայտ ներկայացրել՝ Ֆիրդուս Զաքարյանի «Կայունությունը», ՔՊ-Ն, Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստանը», «Ապրելու երկիրը» եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ