Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:03 22-08-2022

ԱՀ դատախազությունը՝ արցախցի պաշտոնյաների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցելու լուրերի մասին

Բերձորի միջանցքում տեղի ունեցող գործընթացների առնչությամբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվում են տարբեր բնույթի հրապարակումներ «Արցախի Հանրապետության պաշտոնյաների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցելու», «գործարքների», «պայմանավորվածությունների» և այլ ենթադրյալ գործողությունների մասին: Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։

«Տվյալ կապակցությամբ պարզաբանում ենք, որ Արցախի Հանրապետության դատախազությունը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չէ, ԱՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազությունը պետական մարմին է, որը կոչված է հսկողություն իրականացնելու մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:

Հետևաբար, եթե որևէ մեկը տիրապետում է կոնկրետ հանցագործության դեպքի վերաբերյալ տեղեկատվության, ապա կարող է այդ մասին հաղորդել դատախազությանը: Վստահեցնում ենք՝ դատախազությունն ապահովելու է հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից դրանց լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել