Ներքին 3 տարի առաջ - 16:58 21-08-2022

Հլը մի հատ հայելու մեջ լավ նայի, տես՝ ով ա տուզիկը. Գևորգ Պետրոսյանի կոչը՝ Հովիկ Աղազարյանին

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ չվիրավորել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին.

«Աղազարյան, դու անհարմար չես զգու՞մ, որ մանդատի բույրից արբեցած, էնքան քաղցր է դա քո համար, որ անցել ես անձնական վիրավորանքների։ Ո՞վ ես, և ի՞նչ իրավունք ունես պատկառելի անցյալ ունեցող պետական ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին վիրավորել, նրան անվանել ոչնչություն, համեմատություններ բերել, թե Նիկոլ Փաշինյանը փիղ է, դուք էլ տուզիկներ։ Հլը մի հատ հայելու մեջ լավ նայի, տես ո՞վ ա տուզիկը։ Դու անհարմար չես զգու՞մ»։

Հիշեցնենք, որ Oragir.news-ը, անդրադառնալով Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի՝ օգոստոսի 23-ին սպասվող հանրահավաքին, թեմայի վերաբերյալ զրուցել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ հարցնելով, թե ըստ իրեն՝ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի՞ Էդգար Ղազարյանի հետ հանդիպել, բանավիճել, որին ի պատասխան՝ Աղազարյանն ասել էր.

«Փողոցով քայլում են մարդիկ, կենդանիներ, և տուզիկը հաչում է փղի վրա, ասում են՝ ախպեր, ինչի՞ ես հաչում այդ փղի վրա, դու ի՞նչ կարաս անես փղին, փիղն իր համար հանգիստ, հանդարտ քայլելով գնում է, ասում են՝ թող հասկանան, որ տուզիկի մեջ ինչ-որ բան կա, որ հաչում է փղի վրա։ Հիմա, շատ ներողություն, Էդգար Ղազարյանը ո՞վ է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման, ի՞նչ է իրենից ներկայացնում, կներեք, այդ ոչնչությունը, նա հասարակ սրիկա է, թալանչի, մարզպետ եղած ժամանակ թալանածն էլ Կոմիտասում վեր է ածել անշարժ գույքի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը