copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:40 19-08-2022

ՀՌՀ-ն պարզաբանում է հանրային մուլտիպլեքսում գործող հինգ ծրագրի եթերազրկման պատճառները

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Հուսաբեր» ՓԲ, «Շանթ» ՍՊ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Մուլտի մեդիա-կենտրոն ԹիՎի» ՓԲ, «Շարկ» ՍՊ, «Դար-21» հեռուստաընկերություն» ՓԲ, «ԱՌՓԻ մեդիա» ՍՊ, «ՄՈ ԹիՎի մեդիա հոլդինգ» ՓԲ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»» ՓԲ ընկերությունների կողմից Հանձնաժողովին ուղղված գրությանը (Հանձնաժողովի 15.01.2021 թվականի թիվ 14-Ա և 04.06.2021 թվականի թիվ 93-Ա որոշումները անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ) գործող օրենսդրության շրջանակում պաշտոնական մեկնաբանություն տալու վերաբերյալ հարցը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշեց. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության կողմից 2021 թվականին անցկացված հանրապետական և մայրաքաղաքային սլոթի մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքում դատարանը բավարարել էր հայցի պահանջը՝ անվավեր ճանաչելով մրցույթի արդյունքները: Դատարանի որոշումից հետո հանրային մուլտիպլեքսում գործող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիքը» դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ հանրային մուլտիպլեքսում գործող հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել թե ինչ է լինելու մյուս Ընկերությունների հետ՝ արդյոք դադարեցվելու է նրանց գործողությունը և ինչպես է այն անդրադառնալու իրենց գործունեության վրա:

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատարանի վճիռների կատարումն ապահովելու նպատակով արդեն հայտարարել է հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային և հանրապետական սփռման նոր մրցույթներ, սպառելով օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը։

Հանձնաժողովը, հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը, որոշեց տալ պարզաբանում տարընթերցումներից խուսափելու համար:

Կից ներկայացված է հեռուստաընկերությունների դիմումը և Հանձնաժողովի պարզաբանումը :

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg