copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:34 18-08-2022

Էրդողանն ու Լապիդը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Կողմերը գոհունակություն են հայտնել թուրք-իսրայելական հարաբերությունների առաջընթացից, որի վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի ու Իսրայելի նախագահների միջև։

Էրդողանը հիշեցրել է Իսրայելի հետ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու Անկարայի որոշման մասին և հավելել, որ առաջիկայում այդ ուղղությամբ հստակ քայլեր կձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2010-ին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները սպանել էին թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրքի, հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցմանը:

Իսրայելի նոր կառավարության ձևավորումից հետո սկսվել է հարաբերությունների վերականգնման գործըթնաց, ինչի համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Իսրայել։ Դրան հաջորդեց Իսրայելի արտգործնախարարի ու նախագահի այցը Թուրքիա։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին