Ներքին 4 տարի առաջ - 11:58 18-08-2022

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ ծուխ ու փախչող մարդիկ կան․ Փաշինյան

«Արդյո՞ք դիտարկել եք «Սուրմալու»-ի պայթյունի ահաբեկչության վարկածը, և արդյո՞ք ունենք այս հանգամանքը հիմնավորող կամ բացառող փաստարկ»,- Կառավարության նիստում Փաշինյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին, հարցն ուղղեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։

Քյարամյանն ասաց, որ Քննչական կոմիտեում տարբեր վարկածներ են քննվում, այդ թվում՝ նաև ահաբեկչության վարկածը․ «Այս պահին չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ որևէ այլ հանցակազմի առկայության վերաբերյալ»։

Վարչապետը հավելեց, որ տարբեր տեսագրությունների ուսումնասիրություններից կարելի է ենթադրել, որ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը