copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:27 16-08-2022

«Սուրմալու»-ի պայթյունը ծաղրած իմքայլականը մանդատը վայր է դրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Նա այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Բաղդասարյանը «Սուրմալու»-ի պայթյունի վերաբերյալ գրառում էր կատարել։ «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէ՞ր լինի»,- գրել էր ավագանու անդամը։

Իսկ իր՝ մանդատը վայր դնելը Բաղդասարյանը բացատրել է ինչ-որ անհասկանալի, խոհափիլիսոփայական մտքերով․ «Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում, մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն՝ առաջինը ինքդ քո առջեւ: Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետեւաբար, եւ ոչ մի հուշարձան ապահովագրված չէ խոշտանգումներից: Չեմ կրկնվի՝ նշելով մանրամասներ: Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու», - գրել է Կարինե Բաղդասարյանը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը