copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:01 15-08-2022

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայրենի ժողովրդին զորակցություն է հայտնում «Սուրմալու»-ի դեպքի կապակցությամբ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան հայրերը հավաքի ընթացքում իրենց ցավն ու զորակցություն են հայտնել հայրենի ժողովրդի՝ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած զավակներին եւ իրենց աղոթքը վերառաքել առ Աստված, որ լույս խորանների մեջ հանգչեցնի զոհվածների հոգիները, շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին և ուժ ու համբերություն տա մեր հայրենակիցներին։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այսօր՝ Երկուշաբթի, 15 Օգոստոս 2022-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան վանաբնակ միաբան հայրերը հաւաք մը ունեցան Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքէն ներս, գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։

Նորին Ս. Օծութիւնը իր գոհունակութիւնը յայտնեց Ս. Աստուածածին Վանքի Ուխտի Օրուան եւ Ս. Աստուածածնայ Վերափոխման տօնին նշման մեծ թիւով հաւատացեալներու մասնակցութեան։ Ապա, ան միաբան հայրերուն կարգ մը յիշեցումներ կատարեց եւ անոնցառաքելութեան ու յառաջիկայ գործունէութեան առնչուած իր հայրական ցուցմունքներն ու թելադրանքները փոխանցեց։

Հաւաքի ընթացքին յատուկ կերպով անդրադարձ կատարուեցաւ Երեւանի «Սուրմալու» առեւտրական կեդրոնին մէջ վերջերս պատահած պայթումին, որուն հետեւանքով զոհուեցան հայորդիներ, եղան անհետ կորածներ եւ բազմաթիւ վիրաւորներ։ Միաբան հայրերը իրենց ցաւն ու զօրակցութիւնը յայտնեցին Հայրենի մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն եւ իրենց աղօթքը վերառաքեցին առ Աստուած, որ լոյս խորաններու մէջ հանգչեցնէ զոհուածներուն հոգիները, շուտափոյթ ապաքինում պարգեւէ վիրաւորներուն եւ ոյժ ու համբերութիւն տայ մեր հայրենակիցներուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից