copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:47 23-12-2021

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դեկտեմբերի 23-ին իր գրասենեակում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցչին, մշակույթի կցորդին և տեղեկատվական բաժնի տնօրենին: Այդ մասին հաղորդագրության է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Իրանի և Լիբանանի յարաբերութեանց և յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան և Իրանի պետութեան միջ-կրօնական ու մշակութային երկխօսութեան բաժանմունքի միջև շարունակուող երկխօսութեան: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Թեհրանի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան մօտէն կը հետևի երկխօսութեան գործընթացքին և հաւանաբար յառաջիկայ Մայիսին տեղի ունենայ յաջորդ հանդիպումը՝ Թեհրանի կամ Անթիլիասի մէջ:

Հիւրերը յիշատակի նուէր մը յանձնեցին Նորին Սրբութեան և ապա այցելեցին «Կիլիկիա» թանգարան և մօտէն ծանօթացան թանգարանին մէջ ցուցադրուող պատմական իրերուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում