Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:39 14-08-2022

Որեւէ մեկիդ չենք խնդրել գնալ ու համբուրել ամենաբարձր զռռացողի ճակատը․ Շարմազանով

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Որեւէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը։

Ինչքան Նիկոլը պարտություններ է բերում, այնքան նրա նախկին զինակիցները փորձում են 2018-ի իշխանափոխությունը «գցեն ՀՀկ-ի գրպանը»։

Աչքովս ընկավ մի հարցազրույց, որտեղ ասվում էր ՝ 2018-ի «հեղափոխությունը թատրոն էր, որը նախկիններն էին կազմակերպել»։

Այստեղ են ասել՝ յա իրո՞ք։

Ախր էդ ասողների մտերիմներն էլ էին 2018-ին փողոց դուրս եկել ու Սերժ «մերժում»։

Ձեր նախընտրած քաղաքական ուժերն ու հենց ձեր թիմակիցներն էին փողոցներում ՀՀԿ-ի հեռացումը պահանջում,հիմա ի՞նչ եք եկել ձեր կերած «բողկերի» մեջ ուրիշին մեղադրում։

Հերիք բոլա անպատասխանատու ու զավեշտալի ելույթներ ունենաք։

Հայաստանը փոքր երկիր է։

Բոլորս լավ հիշում ենք, ովքեր են փողոցում ՀՀԿ մերժել ու ովքեր են պայքարել այդ պետականաքանդ շարժման դեմ։

Ես ու իմ Հանրապետական ընկերները քաղաքական «կռիվ» էինք տալիս 2018-ի ապրիլ-մայիսին, բացատրում էինք, համոզում էինք, խնդրում էինք չառաջադրել ու չբերել կապել նիկոլիզմը մեր ազգի գլխին։

Մոռացե՞լ եք։

Պե՞տք է հիշեցնեմ։

Ո՞վ էր ասում Նիկոլը չի կարող լինել գլխավոր գերագույն հրամանատար։

Դու՞ք։ Իհարկե՝ ոչ։ ՀՀԿ-ն։

Ո՞վ մայիսի 1-ին չընտրեց Նիկոլին։

Դու՞ք, ո՛չ։ ՀՀԿ-ն։

Ո՞վ առաջադրեց մայիսի 8-ին Նիկոլի թեկնածությունը։

Ես՞, Հանրապետականը՞, թե՞ …

Ու՞մ սեւ լենտերն ու դաւաղներն էին հանել։

Ձե՞ր։ Իհարկե՝ ոչ։ Իմ ու իմ պայքարող Հանրապետական ընկերների։

2018-ին ո՛չ հայրենիքիս, ո՛չ կուսակցությանս, ո՛չ ղեկավարիս ու ավագ ընկերոջս, ոչ էլ սկզբուքներիս չեմ դավաճանել։

Մեր մասին սուտ չխոսեք, թե չէ ստիպված կլինենք շատերի մասին ճշմարտությունն ասել՝ փաստերով։

Հ.Գ. Որեւէ մեկիդ չենք խնդրել գնալ ու համբուրել ամենաբարձր զռռացողի ճակատը»։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը