copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 13-08-2022

«Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Գլոբալ շիփփինգ» կամ, ինչպես հանրությանն է հայտնի, «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները. նրանց անբարեխիղճ աշխատանքը դժգոհություններ է հարուցել: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ, որոնց թվում է «Գլոբբինգ»-ը: Ըստ հանձնաժողովի՝ հարուցվել է վարույթ՝ առերեւույթ հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
Պարզվում է՝ այս ընկերության կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։ «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այսպես, ՀՀ քաղաքացիներից մեկը (անունը չենք հրապարակում հարգելի պատճառներով), այս ընկերության գործելաոճի հետ կապված, ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել հանձնաժողով, ըստ որի՝ «Գլոբբինգ» -ի պաշտոնական կայքէջում հրապարակված է եղել գովազդ՝ «Ռուսաստանից Հայաստան՝ 5-10 աշխատանքային օր», այնուհետեւ նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով Ռուսաստանից վերգետնյա առաքման ժամկետները հնարավոր է տատանվեն մինչեւ 5 աշխատանքային օր:
Բողոքող քաղաքացու խոսքով՝ փաստացի երբեւէ նշված ժամկետները չեն պահպանվում, եւ դրանք հաճախորդներին մոլորեցնելու միջոց են: Բացի այս, հաղորդում ներկայացրած քաղաքացին հայտնել է, որ կայքում հրապարակված է եղել մեկ այլ՝ 2-4 աշխատանքային օրում ԱՄՆ-ից Հայաստան փոխադրում իրականացնելու վերաբերյալ գովազդ, սակայն իրականում այն կարող է տեւել 10-ից ավելի: Ընկերությունն այս դեպքում նույնպես որեւէ միջոցներ չի ձեռնարկում մոլորեցնող գովազդ չհրապարակելու ուղղությամբ: Թե ինչ կհայտնաբերվի հարուցված վարույթի արդյունքում, ցույց կտա ժամանակը, բայց նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքացիները դժգոհում են «Գլոբբինգ» -ի խայտառակ գործելաոճից: «Ժողովուրդ» օրաթերթը եւս մի շարք դժգոհություններ է ստացել «Գլոբբինգ» ընկերության, մեղմ ասած, անտարբեր գործելաոճի վերաբերյալ: Պատվիրել են որեւէ ապրանք, բայց ամիսներ շարունակ չեն տեղեկացվել, թե իրենց առաքանին որտեղ է կամ երբ է իրենց հասնելու»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին