copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:03 10-08-2022

Վարորդն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով հայտնվել դաշտամիջյան հատվածում․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ն. Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բերքանուշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Գրիգորյանը տեղում օպերատիվորեն ժամանած Արտաշատ հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն է ստացել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Մադաթյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Բադալյանի գխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը