copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:08 10-08-2022

Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 10-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուստամ Բաքոյանը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան:

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ է լինելու և նպաստելու է երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանը: Ռուստամ Բաքոյանը խոսել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունից:

«Մեզ համար շատ կարևոր է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. այնտեղ ապրում են տարբեր ազգեր, այդ թվում` հայեր ու եզդիներ»,- ընդգծել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը:

Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում նկատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են: Հյուրը նշել է, որ հայերն ու քրդերն ունեն մի շարք ընդհանրություններ, պատմության նմանատիպ էջեր: Նախարարը ցավակցություն է հայտնել Շանգալի եզդիների ցեղասպանության առնչությամբ:

Անդրադարձ է եղել խորհրդարաններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների աշխատանքի կարևորությանը` հօգուտ տվյալ համայնքի շահերի պաշտպանության և մշակութային արժեքների պահպանության:

Կողմերը կարևորել են Իրաքյան Քրդստանի հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական և մշակութային կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին