copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:33 11-08-2023

Ռուստամ Բաքոյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Վագիֆ Խաչատրյանին ՀՀ տեղափոխելու հարցը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ վերջին շրջանում մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ժամանակներ են եւ կարեւորել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը մի շարք խնդիրների լուծման հարցում: Հանձնաժողովի նախագահի տեղակալը բարձրաձայնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առեւանգման դեպքին, հետաքրքրվել նրան Հայաստան տեղափոխելու գործընթացի մանրամասներով՝ այս հարցում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:

Թիերի Ռիբոն պարզաբանել է ԿԽՄԿ-ի աշխատանքը եւ ընթացակարգերը` պահվող անձանց տեսակցելու եւ նրանց ու նրանց ընտանիքների միջեւ կապի պահպանման առնչությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում այս փուլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության առանձնահատկություններին եւ մարդասիրական խնդիրներին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել