Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:39 08-08-2022

Լրագրող Անի Գևորգյանին թույլ չեն տվել գնալ Արցախ

«Media hub»-ի լրագրող Անի Գևորգյանին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել գնալ Արցախ:

Oragir.news-ի հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ խաղաղապահները ասել են, թե լրագրողներ կան, որոնց թույլ են տալիս, և լրագրողներ կան, որոնց թույլ չեն տալիս մտնել Արցախ, իսկ Արցախի իշխանությունները հայտնել են, որ իրենք նման ցուցակ չեն ներկայացրել խաղաղապահներին, և եթե գոյություն ունի ցուցակ, ապա այն Հայաստանը կարող է ներկայացնել։