copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 13:38 07-08-2022

Լուկաս Սելարայանը դուբլի հեղինակ է դարձել

Ֆուտբոլի ամերիկյան ՄԼՍ-ի հերթական տուրում «Քոլամբուս Քրյուն» 3։2 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»։

Հանդիպման 27-րդ և 75-րդ րոպեներին գոլերի հեղինակ է դարձել Լուկաս Սելարայանը։ Գեղեցիկ է ստացվել Լուկասի առաջին գոլը։ Հայաստանի հավաքականի հարձակվողն ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում 8 գոլ է խփել։

ՄԼՍ-ի արևելյան կոնֆերենցիայում «Քոլամբուս Քրյուն» 33 միավորով 5-րդ հորիզոնականում է։

Հանդիպման տեսությունը.