copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:30 04-08-2022

Ջհանգիրյանի հրաժարականից հետո որոշ դատավորներ ազատման դիմումներ կգրեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուշագրավ իրավիճակ՝ դատական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո որոշ դատավորներ, չի բացառվում, առաջիկայում ազատման դիմումներ ներկայացնեն:
Բանն այն է, որ շատ դատավորներ կորցրել են իրենց թիկունքը եւ այդ պայմաններում նախընտրում են պաշտոնից ազատման դիմում գրել: Առաջին հրաժարական տվողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն է լինելու, ու չի բացառվում՝ Վերաքննիչում այս մեկ հրաժարականը չլինի, եւ այլ դատավորներ եւս հրաժարականի դիմում ներկայացնեն:
Ի դեպ, դատավորների այս խառնաշփոթն ու անպաշտպան լինելու զգացողությունը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը, այլ ոչ թե Գագիկ Ջհանգիրյանի նախընտրելի թեկնածու Սեւակ Համբարձումյանը»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում