copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:32 08-11-2023

Սաշա Կատվալյանը ստիպել է աշխատանքից ազատման դիմումներ գրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ նրա մի քանի աշխատակիցների բերման ենթարկելու գործին ենթադրաբար հարող Սաշա Կատվալյանը, «ԽԾԲ շարժմանը» հավատարիմ լինելով, աշխատանքի է տեղավորել կնոջը քաղաքապետարանում ու ընկերոջ՝ Արման Բարխուդարյանի կնոջը՝ Մալաթիայի թաղապետարանում: Կատվալյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կինը աշխատում է քաղաքապետարանում, սակայն դրա մեջ իր ավանդը չկա, քանի որ կինն ավելի վաղ է սկսել աշխատել այդ հաստիքին, քան ինքը՝ որպես խորհրդական:

Չնայած նրան, որ պարոն Կատվալյանը մեզ վստահեցրեց, թե ոչ մի կոռուպցիոն սխեմա չի գործել, եւ ամեն բան տրամաբանորեն է ընթանում, բոլորն էլ ունեն աշխատելու իրավունք, այդուամենայնիվ, մեր հրապարակումից հետո հայտնվեցին այնպիսի աշխատակիցներ, որոնք հենց Կատվալյանի «թեթեւ ձեռքով» եւ «շատ պատահաբար» աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին աշխատակիցները հայտնեցին, որ Կատվալյանը ստիպողաբար, սակայն ոչ ուղիղ կերպով դրդել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, որպեսզի տեղավորի Մալաթիայի արդեն նախկին թաղապետ Բարխուդարյանի կնոջը. «Բարխուդարյանը Կատվալյանի մարդն է, Կատվալյանն էլ՝ Սուրեն Պապիկյանի, սակայն Բարխուդարյանի «մեջքը» միայն Կատվալյանը չէ, նա Ռուբեն Ռուբինյանի հավատարիմն է եւ բավականին կոնֆլիկտային մարդ»:

Նշենք, որ Արման Բարխուդարյանը «շրջագայել է» երկու փոխվարչապետի՝ Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի գրասենյակներով, եղել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը, եւ, որ ամենակարեւոր կետերից է, Կատվալյանի եւ Ավինյանի մտերիմն է եղել:

Ըստ տեղեկությունների՝ Կատվալյանը հեռացրել է հին աշխատողների մեծամասնությանը՝ տեղ տալով իր բերած կադրերին՝ նույն այն անձանց, որոնք բերման ենթարկվեցին:
Ինչպես մեզ պատմեցին թաղապետարանի նախկին աշխատակիցները, Բարխուդարյանը եւս նեղված է եղել Կատվալյանի ներկայությունից: Պարզվում է, որ պարոն Կատվալյանը, լինելով քաղաքապետի խորհրդական, իր օրն անցկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Տարբեր այցերի ժամանակ էլ ուղեկցել է Բարխուդարյանին, նկարների մեջ երեւացել, Բարխուդարյանն էլ հրահանգել է հաջորդ անգամ այնպես նկարել, որ Կատվալյանը նկարներում չերեւա, որովհետեւ վարչական շրջանի ղեկավարը ինքն է եւ ոչ թե Կատվալյանը:



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը