copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:25 03-08-2022

Դավաճանությունը մաքրեց հայ ժողովրդի հերոսական ուղին ու հայոց բանակի մարտական փառքը․ Արտակ Զաքարյան

«Դավաճանությունը մաքրեց հայ ժողովրդի հերոսական ուղին ու հայոց բանակի մարտական փառքը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Հայաստանի կապիտուլյանտի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի՝ 2020թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ սևով սպիտակին գրվել և ստորագրվել է հետևյալը.

«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք»…առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ» նախադասությանը:

Դեռևս չի անցել երկու տարի, ադրբեջանցիներն արդեն ստիպում են կապիտուլյանտներին Արցախի հետ կապն ապահովել կիսատ-պռատ կառուցված ճանապարհով: Ու՞մ էր պետք այս շտապողականությունը, երբ գրված է, որ երեք տարում ընդամենը ճանապարհի նախագիծը պետք է համաձայնեցնեին: Կրկնում եմ, երեք տարում ոչ թե «ճանապարհը կառուցվի», այլ ընդամենը «նախագիծը» համաձայնեցվի:

Ե՞րբ և ո՞ւմ կողմից է համաձայնեցվել նախագիծը: Ինչո՞ւ են կապիտուլյանտերը շտապում հապճեպ հանձնել նաև Բերձորը, Աղավնո և Սուս գյուղերը: Ի՞նչ բանավոր համաձայնություններ է ունեցել կապիտուլյանտն ադրբեջանցիների հետ, որ այսօր վերջիններս ճշում են բանեցնում տարածքներն ազատելու համար: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Բերձորով դեպի Արցախ գնացող էլեկտրասնուցման, ինտերնետային կապի և գազամատակարարման խնդիրերը վաղը չեն խափանվելու և Արցախը ստիպված չի լինելու լրացուցիչ կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից:

Դատելով տեղի ունեցող փաստերից, նորից հանգում ենք այն եզրակացության, որ կապիտուլյանտները նույնիսկ այդ խայտառակ փաստաթղթի ընձեռած փոքրիկ հնարավորությունները չեն կիրառել և ամեն ինչ արել են ի նպաստ և ի շահ թշնամի պետության:

Հասկանալի է, որ Ադրբեջանը շտապում է օգտվել աշխարհաքաղաքական իրողություներից: Դա իր շահերից է բխում. ստանալ առավելը և որքան հնարավոր է՝ շուտ: Կապիտուլյանտը կատարում է թուրքերի բոլոր ցանկությունները: Նրանք վստահ չեն, որ կպահեն իշխանությունը, որովհետև նոր իշխանությունները իրավունք ունեին և կարող էին կանգնեցնել այդ դավաճանական գործընթացը, ժամանակ շահելով ու փոխելով քաղաքական զարգացումների ընթացքը` ի շահ հայ ժողովրդի:

Սրանց իշխանության տարիները` սև խոռոչ մնացին մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ: Դավաճանությունը մաքրեց հայ ժողովրդի հերոսական ուղին ու հայոց բանակի մարտական փառքը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից