Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:56 03-08-2022

Կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան իրենք ու իրենց ուսապարկերը. Չալաբյան

Այս պահին ընթանում են Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատական լսումները:

Լրագրողների հետ զրույցում Չալաբյանը ասաց․ «Դուք բոլորդ ականատես եղաք այն իրավական աբսուրդին, որ տեղի ունեցավ այսօր դատական նիստում։ Այն պայմաններում, երբ դատավարական օրենսգրքի 121-րդ հոդվածը բացահայտ արգելում է կալանքից դուրս եկած անձին երկրորդ անգամ կալանավորել առանց հիմքերի, այն պայմաններում, երբ դատախազությունը որպես խափանման միջոց առաջարկեց գրավը, այն պայմաններում, երբ բազմաթիվ հեղինակավոր անձինք երաշխավորություններ էին ներկայացրել դատարանին, դատարանը բացարձակ կամայական, առանց որևէ հիմնավորման, ես կասեի՝ խելահեղ որոշում ընդունեց՝ երեք ամսով ինձ կալանավորելու։

Այս դատավորը իրականացնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակարգի ուղիղ պատվերը, դրա վկայությունները բազմաթիվ են՝ սկսած նրանից, թե որտեղից է սկսվել, այսպես ասած, այս քրեական գործը, ինչպես է այն ընթանում, և ձեր աչքի առաջ տեղի ունեցավ աբսուրդը, այսինքն՝ բացարձակ առանց հիմքերի, առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի՝ շարունակվում է իմ ազատազրկվումը։

Ես ուզում եմ մի բան հայտարարել․ կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան իրենք ու իրենց ուսապարկերը։ Իրենք ստրուկ են, ես ազատ մարդ եմ։ Ազատ մարդուն իրենք չեն կարողանալու խլեցնել։ Ամեն ազատ մարդու հետևից ուրիշ ազատ մարդիկ են գալու և վերջապես ստրուկներին երկրից դուրս են նետելու»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները